Պարգևատրվեցին Շիրակի մարզի լավագույն ուսանողները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին, տոնական միջոցառում տեղի ունեցավ Գյումրիում: Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ Գյումրու Երիտասարդական պալատում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզում գործող բուհերի և կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Մեզանից յուրաքանչյուրի համար ուսանողական տարիները համարվում են ամենահետաքրքիրն ու պատասխանատուն, կարևորն ու հուզումնալից՝ հիշարժան իրադարձություններով հագեցած: Այդ տարիները մեր մեջ ձևավորում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ինքնուրույնությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, որոնք այնուհետև հիմք են դառնալու մասնագիտական բարձունքների հաղթահարման և նպատակների իրականացման համար:

Այդ ընթացքում է, որ ձևավորվում է մեր երկրի ապագա բանիմաց և արհեստավարժ մասնագետը, ինչպես նաև քաղաքացին»,-իր շնորհավորական ուղերձում նշեց Արթուր Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ ուսանողների ցուցաբերած կրթական և գիտական նորանոր մտահաղացումներ, համարձակ ու նորարար ձեռնարկումներ կլինեն ի նպաստ մարզի և ի շահ պետության զարգացման: Քաղաքը շենացնելու և երկիրը հզորացնելու մաղթանքով ուսանողներին դիմեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Դուք երջանիկ եք, որ ծնվել եք անկախ Հայաստանում և ունեք խոսքի ազատություն, ունեք հնարավորություն անելու ամեն ինչ՝ նախ ի շահ ձեզ, ապա պետության ու հասարակության զարգացման»,-նշեց Գյումրու քաղաքապետը՝ վստահեցնելով, որ ինքը միշտ կա ու կլինի երիտասարդների ու նրանց լավ գաղափարների կողքին: Օրվա խորհրդով պայմանավորված՝ լավագույն ուսանողներն արժանացան պատվոգրերի: Միջոցառումը եզրափակվեց համերգով:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ