Ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների հետ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպությունը 2018 թվականին կշարունակի ընթացքի մեջ գտնվող տուրիզմի զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ՝ համագործակցությունը մարզպետարանի եւ մարզի համայնքների հետ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության «Աֆրատ» տուրիստական կազմակերպության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆավիեն Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ, որը կայացավ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ 2016 թվականին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, որն ընդգրկում է առողջապահության, կրթության եւ տուրիզմի ոլորտները:

Սեբաստիան Ֆավիեն մանրամասնորեն ներկայացրեց այն ծրագրերը, որոնք «Աֆրատ» կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ու Գեղարքունիքի մարզպետարանի, Ռոման ու Գրենոբլ եւ Սեւան եւ Վարդենիս քաղաքների համագործակցության արդյունքում այս տարում իրականացվել են Գեղարքունիքի մարզում: Այնուհետ ֆրանսիական կողմը ներկայացրեց համագործակցության ծրագրերով նախատեսված առաջիկա անելիքները, որոնք էլ ավելի կխթանեն տուրիզմի գովազդումն ու աշխուժացումը Գեղարքունիքում:

«Մեր ծրագրերի առաջին առանցքը համայնքներում ակնկալվող հետազոտությունների զարգացմանն ուղղված քայլն է, որտեղ նախատեսում ենք մասնագիտական վերապատրաստումներ ինչպես զարգացման ծրագրերի իրականացման, այնպես էլ՝ առաջին բուժօգնության կազմակերպման ուղղություններում՝ կապ ստեղծելով նաեւ առողջապահական ոլորտի հետ: Երկրորդ առանցքը տուրիզմի բնագավառի համակարգումն է, որտեղ մեծ դեր է վերապահվում Սեւան քաղաքում հիմնված տուրիստական տեղեկատվական գրասենյակի գործունեությանը, որի նպատակն է՝ Գեղարքունիքի մարզի տուրիստական գրավչությունների գովազդումը, իսկ երրորդ առանցքում մարզի քաղաքներում տուրիստական ցուցանակների տեղադրման ծրագիրն է: Չորրորդ առանցքը լինելու է տուրիստական ծրագրերում մարզի երիտասարդներին ներգրավելը, նրանց նախաձեռնություններին արձագանքելն ու աջակցելը»,-ներկայացրեց Սեբաստիան Ֆավիեն:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է՝ շարունակելու համագործակցությունը ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ հեռանկարում սպասվող ծրագրերի իրականացման ուղղություններում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում