Ռոլանդ Շառոյանը ծննդյան 65-ամյակը նշեց իր գրքերի շնորհանդեսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող, արձակագիր Ռոլանդ Շառոյանի «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուն և «Էրգրի աստվածները» վիպասքը հանձնվեցին գրականության սիրահարների դատին: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Էրգրի աստվածները» վիպասքն իմ կյանքի գիրքն է: Եթե բանաստեղծությունների ժողովածուն գրել եմ 1,5 տարում, ապա «Էրգրի աստվածները»՝ երեսուն: Վիպասքը սկսվում է Գևորգ Չաուշի ծննդից և ավարտվում է 21-րդ դարասկզբով»,-Շառոյանը: Գրքում անդրադարձ կա 1915 թվականից հետո Արևելյան Հայաստան գաղթած արևմտահայերի՝ սասունցիների, մշեցիների, ղարսեցիների կյանքին: Գրքում զետեղված են նաև անտիպ ստեղծագործություններ:

Խոսելով «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի մասին՝ հեղինակը շեշտեց, որ գրքում ներառված ստեղծագործությունները մտածումներ են՝ գրված հարյուր տարի հետո: Դրանք արձակ և չափածո գործեր են:

«Այս տարի դառնում եմ 65 տարեկան: Այս գրքերի շնորհանդեսով նշում եմ հոբելյանս»,-եզրափակեց Շառոյանը:

Գրող Վրեժ Սարուխանյանի խոսքով՝ Շառոյանը հզոր ակունքներ ունի: «Նա ծնվել է 1952 թվականին, բայց իր էությամբ, արյունով՝ 1915-ին: Այդ տարվա իրադարձությունները դարձան նրա ստեղծագործության թեմատիկան, և շուրջ երեսուն տարի նա մեր գրականության մեջ շարունակում է այն ազգանվեր գործը, որը ժամանակին սկսել են Ակսել Բակունցը, Խաչիկ Դաշտենցը, Մուշեղ Գալշոյանը և այլք: Ռոլանդ Շառոյանի գրականությունը բարձրարժեք է, քանի որ նա միշտ եղել է իր ժամանակի հետ, իր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ»,-ասաց Սարուխանյանը:

Ռոլանդ Շառոյանի համակուրսեցի, ընկեր, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Ռոլանդի գրչին հատուկ են հումորը, զվարթությունը, որոնք առավելապես արտահայտված են «Բառերի խրխինջը» գրքում:

«Եթե արձակում նա մնում է հայրենականչի, վրեժի, պահանջատիրության շրջանակում, ապա «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուում, ինչպես ինքն է ասում, բառերի խրխինջը բառերի ներսից է գալիս: Նա պայթուցիկ է բերում իր գրվածքներում, ինչը պոետական խոսքին նոր շունչ է տալիս»,-շեշտեց Միլիտոնյանը:

Գրքերը լույս են տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Շնորհանդեսին ներկա էին գրողներ, քաղաքական գործիչներ, երաժիշտներ, գրականության սիրահարներ:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից