Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի ծննդյան 70-ամյակը նշվեց գեղեցիկ ցերեկույթով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանը լայն մտահորիզոն ունի. նա պայքարող և արարող տեսակ է: Այս մասին նոյեմբերի 7-ին գիտնականի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումն անցկացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

«Աշխատանքի բերմամբ բազմիցս առնչվել եմ Հովհաննես Այվազյանի հետ: Հրաշալի է հանրագիտարանների այն շարքը, որը տպագրվել է նրա օրոք: Չնայած բոլոր դժվարություններին`իննսունականներին նա կարողացավ համախմբել հանրագիտարանի վրա աշխատող բոլոր մարդկանց և չհանձնվեց, շարունակեց հանրագիտարանների հրատարակումը, որոնք մենք պատվով ենք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդվարդ Միլիտոնյանը: Նա ՀԳՄ բոլոր անդամների անունից շնորհավորեց Հովհաննես Այվազյանին`նորանոր հաջողություններ մաղթելով նրան:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով` Հովհաննես Այվազյանը բեղուն և արգասաբեր գիտական գործունեություն է ծավալել:

«Զորավար Անդրանիկին, Հովհաննես Թումանյանին նվիրված նրա աշխատանքները պատմագիտական մտքի հրաշալի գործեր են: Հետաքրքիր են նրա գեղարվեստական գրքերը, կարևորում եմ նաև հայրենասիրական ոգով լեցուն հոդվածները, որոնք տվել են իրենց պտուղները: Շնորհավորում եմ, մաղթում եմ նոր հանրագիտարաններ հրատարակել»,-եզրափակեց նա: Դեկանը ֆակուլտետի կոլեկտիվի կողմից ոսկե ժամացույց նվիրեց գիտնականին:

«Ինձ հաջողակ մարդ եմ համարում. ունեմ հիանալի ընտանիք, թոռնիկներ, որոնք իմ կողքին են: Իմ ջանքերով հրատարակվել է տասներկու հանրագիտարան: Քսան տարի Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ եմ եղել և ևս քսան տարի գլխավոր խմբագիր, մասնակցել եմ դրա բոլոր հրատարակությունների լույս ընծայմանը»,-ասաց Հովհաննես Այվազյանը:

Գիտնականը շեշտեց, որ երազում է Հայոց ազգային հանրագիտարանի նոր հրատարակության մասին: «Լավ է, որ մեր երկրում թեմատիկ հանրագիտարաններ կան: Բայց Հայոց ազգային հանրագիտարանը չափազանց մեծ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար: Հուսամ` կկարողանամ իրականացնել երազանքս»,-ասաց նա:

Միջոցառմանը Հովհաննես Այվազյանը գրական, հրատարակչական, հասարակական գործունեության համար պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով:

Նրան «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության պատվավոր անդամի կոչում շնորհվեց:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից