Արարատի մարզի ինը համայքներից ութում վերընտրվեցին համայնքապետերը

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի ինը համայնքներում նոյեմբերի 5-ին ընթացան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընտրական հանձնաժողովներից ստացված տեղեկությունների համաձայն մարզկենտրոն Արտաշատում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գագիկի Բենիամինյանի օգտին է քվեարկել 4571, եւ դեմ՝ 134 քաղաքացի:

Անվավեր է ճանաչվել 77 քվեաթերթիկ: Քաղաք Արարատում 3 985 ձայնով վերընտրվել է գործող քաղաքապետ Հայկ Անուշավանի Հայկյանը: Դեմ է քվեարկել 168 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 86 քվեաթերթիկ: Վեց համայնքներում վերընտրվել են գործող համայնքապետերը: Այնթապ համայնքում 3 537 ձայնով վերընտրվել է միակ թեկնածուԿարեն Անդրանիկի Սարգսյանը, Ավշարում` 1060 ձայնով՝ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանը, Այգավանում`1148 ձայնով ՝ Վիգեն Գագիկի Հարությունյանը, Դարակերտում՝ 746 ձայնով՝ Ղուկաս Գեւորգի Սիմոնյանը, Ջրահովիտում՝ 407 ձայնով՝ Համլետ Եղիշի Ղազարյանը եւ Լանջառում՝ 91 ձայնով` Երվանդ Աղասու Այվազյանը:

Մարզի Նշավան համայնքում պայքարին մասնակցեցին գործող գյուղապետ Պապ Վանիկի Հակոբյանը եւ Մյասնիկ Գարուշի Հովհաննիսյանը: Ընթացող թեժ պայքարում՝ երեք ձայնի առավելությամբ, նախնական տվյալներով համայնքապետի պաշտոնը կզբաղեցնի Մյասնիկ Գարուշի Հովհաննիսյանը:

Ընտրությանը մասնակցած 903 ընտրողներից վերջինիս օգտին է քվեարկել 441 քաղաքացի, իսկ Պապ Հակոբյանի օգտին՝ 438 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում