Հասարակական

Հայաստանում առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 8-ի կեսօրից հետո սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.80C (1995 թ.)

    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.40C (1975 թ.)

    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում