Հայաստանում նախատեսվում է ստեղծել մուլտիպլիկատորների պրոֆեսիոնալ գիլդիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոնկարիչների և մուլտիպլիկատորների պրոֆեսիոնալ գիլդիայի նախաձեռնող խումբը և գիլդիայի նորընտիր նախագահ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 1-ին հետաքրքիր քննարկում են անցկացրել: Առաջարկվել է մուլտիպլիկատորների պրոֆեսիոնալ գիլդիա ստեղծել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունից, նախաձեռնող խմբի առաջարկով գիլդիան պետք է համախմբեր կինոնկարիչներին և մուլտիպլիկատորներին, սակայն, նկատի առնելով նեղ մասնագիտական, ստեղծագործական և արտադրական բազմաթիվ խնդիրները, դրանց փոխգործակցության մի շարք հարցեր, որոշում է կայացվել կինոնկարիչների գիլդիայում համախմբել կինոնկարիչների, զգեստների նկարիչների, դիմահարդարների և հարակից այլ կինոմասնագիտությունների կրողներ: Մուլտիպլիկատորներին կառաջարկվի ստեղծել առանձին պրոֆեսիոնալ գիլդիա, որպեսզի այն ավելի արդյունավետ գործունեություն կարողանա ծավալել:

Մուլտիպլիկատորներին առաջարկվում է սկսել գործընթացը:

Գիլդիաները բաց են անդամակցության համար: Բոլորը կարող են դիմել ստեղծված պրոֆեսիոնալ գիլդիաներում ընդգրկվելու, իրենց պրոֆեսիոնալ շահերի պաշտպանության, ստեղծագործական և այլ հարցեր քննարկելու, որոշելու համար: Այսօր ընթանում է գիլդիաների ձևավորման գործընթացը, ստեղծվում են գիլդիաների գործունեությունը կանոնակարգող կարգերը և այլն:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան