Միջազգային

Էմանուել Մակրոնը Կատալոնիայի հարցում աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը Կատալոնիայի հարցում աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատալոնիայի խորհրդարանի կողմից Իսպանիայից անկախանալու բանաձևն ընդունելուց հետո աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France Press գործակալությունը, Ֆրանսիայի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իսպանիայում իրենց զրուցակիցը վարչապետ Ռախոյն է:

«Իսպանիան իրավական պետությունն է, որտեղ գործում են համապատասխան սահմանադրական իրավակարգեր: Մարիանո Ռախոյի կառավարությունը ձգտում է, որպեսզի դրանք պահպանվեն: Այդ հարցում նա կարող է հույս դնել իմ լիակատար աջակցության վրա»,- ասել է Մակրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում