Չինաստանը պլանավորում Է մինչեւ 2030 թվականը դառնալ աշխարհում արհեստական ինտելեկտի հիմնական ինովացոն կենտրոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ «Բայդու» չինական կորպորացիան գործընկերոջ հետ համատեղ համաձայնագիր Է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որի համաձայն, մինչեւ 2018 թվականը պլանավորում Է սկսել առեւտրային անվարորդ միկրոցիրկուլյացիոն փոխադրամիջոցների փոքրամասշտաբ արտադրությունն ու փորձնական շահագործումը:

Ինչպես հայտնել Է «Ժենմին ժիբաոն», ընկերությունն սկսել Է անվարորդ ավտոբուսների նախագծումը, սերիական արտադրության չափորոշիչների եւ շահագործման մոդելների ուսումնասիրումը: «Բայդու»-ի մուտքը «անվարորդ վարման» ինդուստրիա արտացոլել Է արհեստական ինտելեկտը զարգացնելու չինական ձեռնարկության ձգտումը:

«Բայդու»-ի եւ «Ցզինլունի» կողմից մշակվող ավտոբուսը որոշակի իրավիճակներում կարող Է իրականացնել ամբողջովին անվարորդ վարում: Այն գլխավորապես նախատեսված Է վերջին կիլոմետրի հաղթահարման համար:

«Բայդու» ընկերության Apollo անվարորդ հարթակը նաեւ մշակում Է ինտերակտիվ համակարգ՝ մարդու եւ մեքենայի մասնակցությամբ, կառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են հատուկ իրավիճակների համար, միկրոցիրկուլյացիոն փոխադրամիջոցների ավտոմատ կառավարման համակարգ:

Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, զեկույցով հանդես գալով ՉԿԿ-ի 19-րդ համագումարում, նշել Է, որ անհրաժեշտ Է «արագացնել առաջավոր արտադրության զարգացումը, առաջ մղել Համացանցի զարգացման, մեծ տվյալների մշակման տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի եւ տնտեսության իրական հատվածի խորը ինտեգրումը»:

Շատերն են նշել, որ Չինաստանի կառավարությունն արհեստական ինտելեկտի զարգացումն արդեն ներառել Է պետական ռազմավարության մեջ: Ծրագրվում Է, որ մինչեւ մինչեւ 2030 թվականը Չինաստանը արհեստական ինտելեկտի տեսությունը, տեխնոլոգիաներն ու կիրառումը կհասցնի առաջավոր համաշխարհային մակարդակին, կդառնա աշխարհում արհեստական ինտելեկտի հիմնական ինովացոն կենտրոնը:

Ներկայում Չինաստանը երկրորդ տեղն Է զբաղեցնում այդ ոլորտում միջազգային գիտատեխնիկական փաստաթղթերի հրապարակումներով եւ գյուտերի արտոնագրերի թվով: PWC միջազգային խորհրդատվական գործակալության զեկույցի համաձայն, այժմվանից մինչեւ 2030 թվականը արհեստական ինտելեկտը կնպաստի 14 տոկոսով համաշխարհային ՀՆԱ-ի աճին:

Վերջերս Goldman Sachs բանկը հրապարակել Էր «ՉԺՀ-ի վերելքը արհեստական ինտելեկտի ոլորտում» զեկույցը, որում ասված Է, որ Չինաստանն ունի արհեստական ինտելեկտի զարգացման համար անհրաժեշտ մասնագետներ, տվյալներ ու ենթակառուցվածք, քանի որ, առաջին՝ ՉԺՀ-ն աշխարհի երկրորդ տնտեսությունն Է, երկրորդ՝ երկրի կառավարությունը բազմաթիվ օժանդակ քաղաքական ուղեցույցներ Է հրապարակել այդ ոլորտում, օրինակ, «Ինտերնետ+» գործողությունների պլանը: Չինաստանը նաեւ ունի այնպիսի խոշոր ինտերնետ-ընկերություններ, ինչպիսիք են՝ Baidu-ն, Alibaba-ն եւ Tencent-ը:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ