Միջազգային

Չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան Է թեւակոխել. Սի Ցզինպին

1 րոպեի ընթերցում

Չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան Է թեւակոխել. Սի Ցզինպին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատեւ ջանքերի արդյունքում չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան Է թեւակոխել:

Այդ մասին, ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 25-ին հայտարարել Է ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը չինացի եւ արտասահմանցի լրագրողների հետ ՉԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամների հետ հանդիպմանը: Սի Ցզինպինը նշել Է, որ նոր դարաշրջանի պայմաններում հարկավոր Է նոր կերպարանք առնել եւ, ինչն ավելի կարեւոր Է, հասնել նոր հաջողությունների:

Նրա խոսքով՝ ՉԿԿ-ի 19-րդ եւ 20-րդ համագումարների միջեւ ընկած հաջորդ տարիները անցումային պատմական շրջան Է, երբ երկրում պետք Է իրագործվի «առաջին հարյուրամյա հոբելյանի» նախանշված նպատակը, եւ արշավ սկսվի դեպի «երկրորդ հարյուրամյա հոբելյանի» կապակցությամբ նախանշված նպատակի իրագործում: Այդ շրջանում կլինեն մի քանի կարեւոր ստուգիչ ժամանակահատվածներ, որոնք մեր աշխատանքի ուղենիշներն են, ընդգծել Է Սի Ցզինպինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում