ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ Է նոր եւ ավելի ծանրակշիռ ավանդ ներդնել խաղաղության եւ մարդկության զարգացման գործում:
Այդ մասին, ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 25-ին հայտարարել Է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար վերընտրված Սի Ցզինպինը:
Դժվարությունների ու տառապանքների բովով անցած ՉԿԿ-ն եւ չին ժողովուրդը «խաղաղության եւ զարգացման արժեքավորության խորը ըմբռնում ունեն», նշել Է նա մամուլի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, որտեղ ներկայացրել Է ՉԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի Մշտական կոմիտեի նոր կազմը: Իր ուժերին վստահ ու իրեն հարգող չին ժողովուրդը վճռական Է լինելու իր երկրի ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման շահերի պաշտպանության հարցում, ընդգծել Է Սի Ցզինպինը:
Միաժամանակ Չինաստանը մյուս երկրների հետ միասին ակտիվորեն կառուցելու Է մարդկության միասնական ճակատագրի հասարակություն՝ մշտապես նոր եւ ավելի ծանրակշիռ ավանդ ներդնելով խաղաղության եւ մարդկության զարգացման վեհ գործում, հայտարարել Է Սի Ցզինպինը: