Միջազգային

Չինաստանն աշխարհի առաջատարն Է արագընթաց երկաթուղիների երկարությամբ

2 րոպեի ընթերցում

Չինաստանն աշխարհի առաջատարն Է արագընթաց երկաթուղիների երկարությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի երկաթուղային կորպորացիան Երկաթուղիների միջազգային միության (UIC) հետ համատեղ կանցկացնի համաժողով, որին կհրավիրվեն «Գոտիներ եւ ուղիներ»-ի երկարությամբ գտնվող երկրները: Մասնակիցները պետք Է քննարկեն երկաթուղու բնագավառում համագործակցության հաստատման եւ ենթակառուցվածքային փոխկապվածության ապահովման թեմաները:

Այդ մասին «Սինհուա»-ի թղթակցին հայտնի Է դարձել ժամանակակից երկաթուղային տեխնոլոգիաների եւ սարքավորումների՝ հոկտեմբերի 26-ին բացված 14-րդ չինական միջազգային ցուցահանդեսում: Միջոցառումը 240-ից ավելի ձեռնարկությունների ու կազմակերպությունների Է հավաքել աշխարհի 12 երկրներից ու տարածաշրջաններից՝ հնարավորություն տալով ցուցադրելու վերջին նվաճումները երկաթուղային տրանսպորտի ոլորտում, հատկապես Չինաստանի երկաթուղային ճյուղում:

Ինչպես հաղորդվում Է, 2016 թվականի վերջի դրությամբ Չինաստանում գործող երկաթուղիների երկարությունը կազմում Էր 124 հազար կիլոմետր, ինչը երկրորդ ցուցանիշն Է աշխարհում: Արագընթաց երկաթուղային հաղորդակցության շահագործվող մայրուղիների երկարությունը կազմել Է 22 հազար կիլոմետր (համաշխարհային ցուցանիշի 60 տոկոսը), ինչը թույլ Է տվել Չինաստանին դառնալ աշխարհի առաջատարը:

Չինաստանի երկաթուղային ճյուղի համար ուղենիշային իրադարձություն Է դարձել, մասնավորապես, վերջերս «Ֆուսին» գնացքի առեւտրային շահագործման գործարկումը, որը Պեկին-Շանհայ երթուղով երթեւեկում Է ժամում մինչեւ 350 կիլոմետր արագությամբ: Ամբողջութամբ վերցված՝ երկաթուղային տեխնոլոգիաների ընդհանուր մակարդակով Չինաստանը տեղ Է զբաղեցնում առաջավոր երկրների շարքում, իսկ մի քանի տեխնոլոգիաների գծով դարձել Է առաջատար, հայտնել են ցուցահանդեսի մասնակիցները: Նաեւ նրանք խոսել են «խելացի» երկաթուղային տրանսպորտի՝ այն ուղղության մասին, որտեղ չին մասնագետները, ինչպես եւ նրանց արտասահմանցի գործընկերները մտադիր են իրականացնել ակտիվ որոնումներ՝ շարունակելով նոր տեխնոլոգիաների յուրացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում