Միջազգային

Չինաստանն առաջատարն Է Էլեկտրոնային վճարումների բնագավառում. PayPal-ի հետազոտություն

2 րոպեի ընթերցում

Չինաստանն առաջատարն Է Էլեկտրոնային վճարումների բնագավառում. PayPal-ի հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային վճարումների՝ աշխարհում խոշորագույն PayPal ամերիկյան համակարգը հոկտեմբերի 25-ին հետազոտություն Է հրապարակել Չինաստանում թվային վճարումների մասին: Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, դրանում ասված Է, որ թվային վճարումների զարգացումը լուրջ ազդեցություն Է ունեցել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սպառողների եւ ձեռնարկատերերի ֆինանսական դրության վրա, եւ Չինաստանը առաջատարն Է թվային վճարումների բնագավառում:

Թվային տնտեսությունն արդեն դարձել Է Չինաստանի տնտեսական աճի կարեւոր շարժիչներից մեկը եւ երկիրը դարձրել Ասիայի եւ նույնիսկ ամբողջ աշխարհի առաջատարը «անկանխիկ հասարակության» ձեւավորման գործում:

PayPal-ի փաստաթղթում նշվում Է, որ հարցմանը մասնակցած չինացի սպառողների 86 տոկոսը հայտարարել Է, որ արդեն սկսել Է օգտվել թվային վճարային համակարգերից, եւ հարաբերակցությունն արդեն զգալի չափով գերազանցում Է Ասիայի 58 տոկոս միջին ցուցանիշը:

Հարցված չինացիների 48 տոկոսը նշել Է, որ Էլեկտրոնային փողերը եւ Էլեկտրոնային դրամապանակներն արդեն վճարման առավել հաճախ օգտագործվող ձեւն են դարձել առօրյա կյանքում: Հետազոտության մեջ ասված Է, որ Չինաստանն Էլեկտրոնային վճարումների զարգացման առաջատարն Է դարձել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Մի կողմից՝ չինական շուկայում Էլեկտրոնային վճարային գործառնություններն անընդհատ ու սրընթաց աճում են. 2006 թվականին Չինաստանում թվային վճարումների ծավալը հասել Է 5,5 տրլն դոլարի՝ մեծապես գերազանցելով տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշները: Մյուս կողմից՝ Չինաստանի կառավարությունը եւ հսկիչ մարմինները կանոնավոր կերպով սահմանում են անհրաժեշտ իրավական նորմեր, իրականացնում են ֆինանսական հսկողություն եւ կառավարում, օժանդակում են ճյուղի Էկոլոգիական եւ առողջ զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում