«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» համաժողովում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նախաձեռնությամբ և միջազգային «Վիշեգրադ» հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 26-28-ը Գյումրիում անցկացվում է «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ղարիբ Հարությունյանը, համաժողովի նպատակը քաղաքացիների ակտիվության բարձրացումն ու տեղական կառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության ավելացումն է` արդյունավետ կառավարման և տեղեկատվության բարելավման միջոցով:

Շատ հաճախ համայնքի բնակիչը ոչ միայն տեղյակ չէ ընդհանրապես համայնքի բյուջեի, այլ նաև, մասնավորապես, ծախսերի մասին: Երբեմն համայնքի համար շատ կարևոր տվյալները կա՛մ չեն հրապարակվում, կա՛մ էլ հրապարակման դեպքում այնքան բարդացված է մատուցվում, որ հասանելի է լինում միայն մասնագետներին: Իսկ դրա վիզուալացման պարագայում, մասնագետները պնդում են, որ համայնքի բնակիչը կարող է շատ ակտիվ մասնակցություն ունենալ համայնքային կարևորություն ներկայացնող ծրագրերում:

«Կոնֆերանսի վերջնանպատակն է բարձրացնել քաղաքացիների մասնակցության մակարդակը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկությունը` արդյունավետ կառավարման, տեղեկատվության հոսքերի բարելավման և բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով»,-նշեց Ղարիբ Հարությունյանը՝ փաստելով, որ մինչ այս կենտրոնն ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը: «Պարզվում է, շատ եվրոպական երկրներ ունեն տվյալների վիզուալացման մեծ փորձ:

Օրինակ՝ բավական հետաքրքիր է Սլովակիայի փորձը: Սլովակներն այս վիզուալացման արդյունքում կարողացել են այնպես անել, որ քաղաքացիական հասարակությունն ավելի ակտիվանա ու իրականացնի հանրային միջոցների վերահսկում: Իրենք այս օրերի ընթացքում իրենց փորձը կկիսեն մեզ հետ, մենք էլ մեր՝ Գյումրու և Ախուրյանի ինտերակտիվ բյուջեները կներկայացնենք:

Համատեղ կփորձենք ստեղծել մի ուղեցույց, որն օգտակար կլինի ինչպես ԶԼՄ, այնպես էլ այլ կառույցների ներկայացուցիչների համար»: Չեխիայից, Հունգարիայից և Սլովակիայից ժամանած մասնագետները կոնֆերանսի ընթացքում կներկայացնեն տվյալների վիզուալացման իրենց երկրների փորձը, բյուջետային տվյալների օգտագործման հետ կապված առաջացած խնդիրները, հիմնական դրույթներ, որոնք կօգնեն ավելի թափանցիկ դարձնել հանրային ֆինանսական միջոցների օգտագործման գործընթացը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում