Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը կիրականացվի Շիրակում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի 6 գյուղական բնակավայրերը կապահովվեն ինքնահոս ջրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 25-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ընդգծելով, որ դրանք հիմնականում հնդկաձավար մշակող համայնքներ ընդգրկող տարածքներն են:

«Կար գործարան, սկսել էինք մշակել հնդկաձավար, բայց չունեինք ոռոգելի հողեր և գյուղացիները փոքր արդյունք էին ստանում՝ 1-1.5 տոննա, հիմա ոռոգման համակարգից հետո թիվը կկրկնապատկվի, եկամուտը նույնպես: Ջուրը վերցվելու է ջրամբարից և ինքնահոս եղանակով տրվելու է ֆերմերներին»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որԱմասիայի տարածաշրջանի համայնքների համար էլ նախատեսվում է լուծել հացահատիկի սերմնազտիչ և ախտահանող սարքավորումների խնդիրը: «Շուրջ 100 մլն դրամի շրջանակներում կկառուցենք համայնքների համար այդ ձեռնարկությունը, որը կսպասարկի համայնքի բնակիչներին և շահույթ կունենա: Սա կլինի համայնքային տնտեսական առաջին ծրագրերից մեկ:

Մեծ բան չէ, բայց մենք այդ կարգի խնդիրները երկար ժամանակ աչքաթող ենք արել: Սարապատ համայնքում էլ ջրարբիացման ծրագիր ունենք: Շիրակի մարզի համար, առանց Արթիկի տարածաշրջանի և Մարալիկի, շուրջ 32 ծրագիր ունենք պատրաստած: Արդյունքները տեսանելի կլինեն հաջորդ տարվա վերջին: Աշխատանքերը կսկսենք հաջորդ տարվա գարնանը»,-վստահեցրեց նախարարը:Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ ստացած գումարի շրջանակներում, որն ուղղվելու է համայնքերի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը:

Ծրագիրը պիլոտային է և կմեկնարկի Շիրակի մարզից: «Սա իրականացվել է մարզերի համաչափ զարգացման համար՝ որոշակի չափանիշներ հաշվի առնելով»,- հավելեց նախարարը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում