Մերալ Աքշեները ներկայացրել է իր հիմնադրած նոր կուսակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, ներկայացրել է իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Լավ կուսակցություն», իսկ կարգախոսը՝ «Թուրքիան լավ է լինելու»:

Ներկայացնելով իր կողմից ղեկավարվելիք կուսակցությունը՝ Աքշեները նշել է, որ ցանկանում է ավելի ժողովրդավար Թուրքիա տեսնել: Նա 2017 թվականի ապրիլի 16-ին երկրում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն «կեղտոտ» հանրաքվե է անվանել: «Ժողովրդավարությունը Թուրքիայում սպառնալիքի տակ է: Իշխանությունն ավելի վեր է դասում իրեն օրենքից: Այս իրադրությունը չի կարող շարունակվել»,- ասել է նա:

Որպես կուսակցության հիմնական նպատակ է նշել պահպանել հանրապետության հիմնադրման փիլիսոփայությունը, սակայն քայլել ժամանակին համընթաց, ապահովել հավասար հնարավորություններ բոլորի համար, պահպանել սեփականության իրավունքը, հարգել դավանանքի և խոսքի ազատությունը, հասնել արդար ու անկողմնակալ դատական համակարգի, պայքարել կաշառակերության դեմ:

Մերալ Աքշեները նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները:

Հեռանալով կուսակցությունից՝ նա հայտարարել էր նոր կուսակցություն հիմնելու մասին: Նրա քաղաքական ուժին միանալու պատրաստակամություն են հայտնել ազգայնական կուսակցության շարքերից հեռացած հարյուրավոր գործիչներ:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին