Պեկինում փակվել Է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 24-ին փակվել Է Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը, որտեղ ընտրվել Է ՉԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի եւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը:

Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, համագումարի եզրափակիչ նիստն անցել Է Սի Ցզինպինի նախագահությամբ: Առավոտյան ժամը 9-ին սկսված նիստին մասնակցել են 2336 պատվիրակներ, ներառյալ հատուկ հրավիրվածները: Նիստի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի կազմը, որում ընդգրկվել են ՉԿԿ-ի ԿԿ-ի 204 անդամներ եւ անդամության 172 թեկնածուներ, ինչպես նաեւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի 133 անդամներ:

Նիստում ընդունվել են բանաձեւեր, որոնք հավանություն են տալիս ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կենտկոմի զեկույցին, ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցին եւ ՉԿԿ-ի Կանոնադրության ուղղմանը: ՉԿԿ-ի ուղղված Կանոնադրության մեջ ներառվել են չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջանի վերաբերյալ Սի Ցզինպինի գաղափարները:

Համագումարը միաձայն հավանություն Է տվել չինական յուրահատկությամբ նոր դարաշրջանի սոցիալիզմի վերաբերյալ Սի Ցզինպինի գաղափարները որպես կուսակցության ուղեցույց ճանաչելուն՝ մարքսիզմ-լենինիզմի, Մաո Ցզեդունի գաղափարներին, Դեն Սյաոպինի ուսմունքին, եռակի ներկայացուցչության եւ զարգացման գիտական հայեցակարգի կարեւոր գաղափարներին համահավասար: Համագումարի օրակարգի ավարտվելուց հետո Սի Ցզինպինը հանդես Է եկել ճառով: Համագումարն իր աշխատանքն ավարտվել Է «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում