Միջազգային

Չինաստանը կհասնի տարեկան տնտեսական աճի նախանշված ցուցանիշին. պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կհասնի տարեկան տնտեսական աճի նախանշված ցուցանիշին. պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի տնտեսությունը կարող Է հասնել եւ նույնիսկ գերազանցել կառավարության կողմից առաջադրված տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակը՝: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 21-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների գործերի պետական կոմիտեի ղեկավար Հե Լիֆենը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմկուսի՝ Պեկինում ընթացող 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

«6,5 տոկոսի չափով աճի նպատակը կարելի Է հաջողությամբ իրագործել, եւ առկա Է ավելի բարձր արդյունքի հասնելու հնարավորությունը»,-ասել Է Հե Լիֆենը, հավելելով, որ Չինաստանի Համախառն ներքի արդյունքն այս տարի կարող Է գերազանցել 80 տրլն յուանը (մոտավորապես 12,1 տրլն ԱՄՆ-ի դոլար): Չինաստանի տնտեսության մեջ նկատվում Է կայուն աճի հաստատուն միտում, կառուցվածքային վերափոխումների առաջընթաց եւ զարգացման դրական հեռանկարներ, ընդգծել Է ազգային տնտեսության գլխավոր նախագծողը:

Այս տարվա առաջին երեք եռամսյակներում Չինաստանի ՀՆԱ-ն հասել Է 59,3 տրլն յուանի՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 6,9 տոկոս աճով: Պաշտոնական տվյալները վկայում են, որ ՀՆԱ-ի աճի նույն տեմպերն Էին արձանագրվել առաջին կիսամյակում, երրորդ եռամսյակում աճը աննշան ցածր Է եղել՝ 6,8 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում