Քաղաքականություն

Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ, որ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծել հնարավոր չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

«Եվ դա պետք է ակնհայտ լինի նաեւ բոլոր նրանց համար, ովքեր բարձրաձայն հայտարարում են, որ դեռեւս այդ ճանապարհը կա: Մեկ անգամ չէ, որ միջնորդները նշել են, չի կարող լինել ուժային լուծում: Փորձագետները, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի, նշում են, որ ի տարբերություն հետխորհրդային տարածքում այլ հակամարտությունների՝ սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, աշխատում են քիչ թե շատ համակարգված»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իր բաժին ճանապարհն անցնել, սակայն ցանկացած փոխզիջումային որոշման կարելի է հասնել միայն բոլոր կողմերի բարի կամքի դրսեւորման դեպքում:

Անդրեյ Արեշեւն ընդգծեց, որ սահմանում տեղի ունեցող ոչ մի ռազմական գործողություն չպետք է մնա անպատասխան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում