Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: Ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները:

«Մենք ուրախությամբ ենք Ucom-ին շնորհում Հայաստանում ամենաարագ շարժական կապի մրցանակը: Սույնով վկայում ենք Ucom-ի բացառիկ կատարողականության ճանաչումը 2017 թվականի երկրորդ ու երրորդ եռամսյակների կտրվածքով, ինչի հիմքում ընկած է հայաստանյան սպառողների կողմից իրականացված արագության չափումների տվյալների ճշգրիտ վերլուծությունը, որն Ookla-ն է արել», - նշել է Ookla ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյմի Սթիվենը:

Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության։ 2016-ի տվյալները համադրելով 2017թ․ տվյալների հետ՝ տեսնում ենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքն ավելի, քան 50 հորիզոնականով, ինչն, անշուշտ, Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունք է։

«Հայտնի է, որ Ucom-ի ֆիքսված ցանցը շարունակաբար պահպանում է առաջատար դիրքը՝ մեր բաժանորդների համար հասանելի դարձնելով ամենաարագ ֆիքսված ինտերնետի ծառայությունները: Իսկ Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունքում այսօր արդեն առավել գնահատելի է, երբ միջազգային անկախ ընկերության կողմից արդարացիորեն արժանանում ենք Հայաստանում ամենաարագ օպերատորի կոչմանը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Հատկանշական է, որ ըստ պաշտոնական արդյունքի՝ հաղթող ճանաչված Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է 2017 թ. համար մրցակիցների ցուցանիշները։

Ookla Speedtest-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար շարժական ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը