Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան առաջին անգամ հնչեց Հայաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Ձեռքբերում եմ համարում, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտն անդրադարձել է սիմֆոնիկ երաժշտությանը: «Օրկա»-ն կյանքի դժվարությունների մասին է, բայց նրանում կա հաղթանակ: Չնայած Սերժ Թանկյանը ռոքի ջատագով է` այս սիմֆոնիայում ռոքի տարրեր չկան. այն ունի հստակ գաղափարախոսություն, պարզ տեսլական և տենչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:

Նա կարևորեց նաև տաղանդավոր դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ համատեղ ելույթը` ընդգծելով, որ իրենք են առաջարկել նրան կատարել Արամ Խաչատրյանի կոնցերտը, որը յուրահատուկ ստեղծագործություն է:

«Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013-ի հունիսի 25-ին: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքը: Սիմֆոնիայի առաջին հատվածը կոչվում է Victorious Orcinus, որը պատմում է այն մասին, թե ինչպես է օրկան դառնում հաղթական կենդանի:

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է սուզվել ջրի հատակը՝ մեդիտացիայի և խորը ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Նրան անվանում են խոյադելֆին, բայց ինքը պատկանում է կաթնասունների ընտանիքին և դելֆին է: Ըստ հեղինակի` խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են:

«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել մարդկությունը գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է:

Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։

Լևոն Կարապետյանի խոսքով` ինքը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ ուսանել է հայտնի դասախոսների մոտ, նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերել: «Ուրախ եմ, որ ինձ հրավիրեցին մասնակցել այս փառատոնին, որը հրաշալի է: Առաջին անգամ եմ հանդես գալիս երիտասարդական նվագախմբի հետ: Փորձը շատ լավ է անցել, անհամբերությամբ սպասում եմ համերգի մեկնարկին»,-ասաց նա:

Նա խոսեց նաև Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի մասին` ընդգծելով, որ այն լեցուն է դրական էներգիայով:

Դահլիճը լեփ-լեցուն էր, ծափահարությունները` բուռն: Ներկա էր նաև սիմֆոնիայի հեղինակ Սերժ Թանկյանը:

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել