Հասարակական

Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է արևոտ եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է արևոտ եղանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա հինգ օրերին սպասվում է արևոտ եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ին, 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա հինգ օրերին ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +21, +22 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում