Հայաստան բերված ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը: «Հիմա այն թեստային փորձարկումներ է անցնում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հարմար Հայաստանի պայմաններին: Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին: Այդ նույն գնացքից օգտագործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և որևէ խնդիր չի եղել: Կարծում եմ, որ մեզ մոտ էլ որևէ խնդիր չի լինի, և շուտով այն կսկսի աշխատել»,- ասաց Ալոյանը:

Նա հավելեց, որ գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով: Նրա խոսքով` Երևան-Գյումրի ուղղությամբ գնացքից օգտվողների թիվը սովորաբար չի գերազանցում 100-ը, ուստի այն շատ հարմար կլինի այդ ուղղությամբ աշխատելու համար: «Բացի նստատեղերից, գնացքը հարմար է նաև կանգնած ուղևորների տեղափոխելու համար: Եթե նույնիսկ նստելու տեղեր չլինեն դրանից օգտվելու հնարավորություն կունենան նաև այն ուղևորները, ովքեր ոչ թե Գյումրի են գնում կամ Գյումրիից Երևան, այլ այդ գծի վրա գտնվող ավելի մոտ բնակավայրեր: Քանի որ հեռու չեն գնալու, նրանք կարող են կանգնած ուղևորվել, իսկ գնացքը կանգնած ուղևորների տեղափոխելու հնարավորություն ունի»,- մանրամասնեց Ալոյանը:

Գնացքն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից:

Ալոյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նոր էլեկտրական գնացքում կբացառվեն ծխելու դեպքերը, քանի որ այն ունի հակածխախոտային ազդանշանի համակարգ, որն անմիջապես ազդանշան կտա, եթե որևէ մեկը փորձի ծխել:

Եթե էլեկտրագնացքն իրեն արդարացնի, ապա առաջիկայում հնարավոր է Հայաստան բերվեն նորերը:

Հայերեն English Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում