Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում հոկտեմբերի 17-ին և 18-ին կներկայացվի «Թամար» բալետը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ներկայացումը Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումն է։
Բալետի գործողությունները ծավալվում են մեր օրերում․ գլխավոր հերոսները ֆոտոլրագրող Արամն ու նկարչուհի Թամարն են, որոնց հանդիպմամբ անցյալից եկող պատմությունը նոր ընթացք է ստանում՝ անդրադառնալով սիրո, ընտրության, հիշողության և անդառնալի կորստի թեմաներին։ Անցյալը դառնում է իրականություն։ Իսկ իրականությունը՝ ճակատագիր։