Հասարակական

Հայաստանում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում hոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, իսկ հոկտեմբերի 18-ի ցերեկը, ինչպես նաև 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կլինի 19-21 աստիճանի սահմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում