Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Այբ» դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի և միջոցառմանը հրավիրված «Այբ»-ի բարերարների ու այլ հյուրերի հետ շրջել է յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, մասնաշենքի տեխնիկական հագեցվածությանը: «Այբ» դպրոցի 4200 քմ. տարածքով նոր մասնաշենքը նախատեսված է 180 աշակերտի համար և հագեցած է ուսումնառության և երեխաների ստեղծագործ ներուժի լավագույնս բացահայտման նպատակով հիմնված բազմաթիվ լաբորատորիաներով, արվեստի ստուդիաներով ու առողջ ապրելակերպը խրախուսող սպորտդահլիճով:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը