ԱՄՆ դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից հակաիսրայելական մոտեցման պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ տեղեկացրել է Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կառույցը լքելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, նման որոշման համար հիմք են ծառայել մի շարք գործոններ՝ նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ցուցաբերվող հակաիսրայելական կանխակալ մոտեցումը:

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթի տարածած հայտարարությունում ասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի դեկտեմբերի 31-ից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կպահպանի կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է մոտ 200 պետություն:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նախադեպը տեղի է ունեցել նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ 1984թ.-ին: Այն ժամանակ ԱՄՆ ղեկավարն ասել էր, որ կառույցը գործում է Խորհրդային Միության շահերից ելնելով: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները կրկին անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման ժամանակ՝ 2002թ.:

Հայերեն Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո