Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի դատական օրենսգրքի նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախագիծը երկար, մանրամասն ու բարդ փաստաթուղթ է, որում կան որոշ խնդիրներ և, որոնք էլ պետք է կարգավորվեն: Հանձնաժողովը ներկայացրել է Վճառաբեկ դատարանի գործունեության, դատավորների ընտրության, դատավորի վարքագծի կանոններին, որոշումների բողոքարկման հետ կապված առաջարկություններ:

«Վենետիկի հանձնաժողովը մնում է Հայաստանի իշխանությունների տրամադրության տակ՝ այս հարցում հետագա օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին