Գյումրիում ներկայացվեց լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ժամանակակից արվեստի թանգարան» շարքի պատկերագիրքը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը Գյումրու «Բեռլին Արթ Հոթել»-ի «Գալերի 25» ցուցասրահի հրավերով հոկտեմբերի 7-ին անցկացրեց «Ժամանակի ստվերները Գյումրիում» հանդիպում-զրույց լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ցուցադրվեց Գագիկ Հարությունյանի «Ժամանակակից արվեստի թանգարան» շարքից երեք լուսանկար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գագիկ Հարությունյանն ուշ խորհրդային շրջանի նշանավոր հայ լուսանկարիչներից է, ում «Ժամանակի ստվերները» խորագրով առաջին հետահայաց ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ջանքերով։ Դեռևս 1970-ականների սկզբին որպես վավերագրական լուսանկարչության վարպետ ճանաչված Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ զարդարել են տեղական և համամիութենական պարբերական մամուլի էջերը:

Գագիկ Հարությունյանը միակ խորհրդահայ լուսանկարիչն է, որը պատկերել է Աֆրիկան և յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային և այլ երկրների: Հայաստանում և արտերկրում կայացած անհատական և խմբակային ցուցահանդեսներում, ինչպես նաև «Գարուն» գրական-քննադատական ամսագրում ներկայացված Գագիկ Հարությունյանի գեղագիտական հայացքները նշանակալի խթան են հանդիսացել 1970-1990 ականներին Հայաստանում արվեստային լուսանկարչության զարգացման համար և զգալի ազդեցություն ունեցել հայաստանյան լուսանկարիչների հետագա սերնդի վրա:

««Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ կյանքի կոչված այս նախագիծն ու Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագիրքն ընդգրկում են Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվեց հանրությանն առաջին անգամ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ պատկերագիրքն հասանելի է նաև Գերմանիայում:

Սա ոչ միայն արվեստագետի ներկայացում է, այլ նաև Հայաստանի, քանի որ այս 183 աշխատանքը պատկերում է Հայաստանը՝ ճարտարապետությունը, բնությունը և այլն, սա նաև կարող է ձեռնարկ հանդիսանալ լուսանկարչության առաջին քայլերն անող երիտասարդների համար: Նախագիծն իրականացվել է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO)։

Հայերեն

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա