Մշակույթ

Կինեմատոգրաֆիստներն ընտրեցին ոչ միայն ինձ, այլև դեպի նոր կինո գնալու հնարավորությունները. Հարություն Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

Կինեմատոգրաֆիստներն ընտրեցին ոչ միայն ինձ, այլև դեպի նոր կինո գնալու հնարավորությունները. Հարություն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահի ղեկավարությամբ իր առաջին նիստը կգումարի մեկ ամիս անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Ես իմ ելույթներում նշել էի՝ ինչքան էլ միջամտեն, նախագահին ընտրելու են միայն կինեմատոգրաֆիստները: Նրանք գիտեն, որ կինոն այսօր կարիք ունի հոգածության և նոր ծրագրերի»,-ասաց Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնեց բոլորին:

Նրա կարծիքով՝ 2017-ին պետք է շատ առաջ շարժվեն կինոյի ասպարեզում: Միության նորընտիր նախագահը որոշել է մեկ ամիս անց արտահերթ նիստ գումարել, քանի որ մինչ այժմ չեն եղել միասնական որոշված և հաստատված ծրագրեր: «Մենք կաշխատենք լուրջ ծրագրերի ուղղությամբ: Կինեմատոգրաֆիստներով կորոշենք մեր ծրագրերն ու ստրատեգիան: Յուրաքանչյուրը պետք է ղեկավարի իրեն հետաքրքրող ասպարեզը, որպեսզի կասկած չունենանք, որ ճիշտ ենք շարժվում առաջ»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ կինոյի ասպարեզն ամենակարևոր գործիքներից մեկն է աշխարհի և մարդկանց հետ շփվելու համար:

Նախքան ընտրությունը նա նշել էր, որ ընտրությունից հետո յուրաքանչյուր տարի պետք է անդրադառնալ այդ տարվա ընթացքում միության կատարած աշխատանքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում