Արտասահմանյան ֆիլմերի նկարահանումները Հայաստանում կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը. Արմեն Ամիրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանյան կինոարտադրությունները Հայաստանում ճիշտ կազմակերպելու դեպքում ստացված եկամուտները կուղղվեն հայրենական կինոյի զարգացմանը: Նկարահանումները Հայաստանում կարող են նպաստել նաև համատեղ կինոարտադրություններ սկսելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Ես համամիտ չեմ այն մտավախությանը, թե «Կինոյի մասին» օրենքի նոր նախագիծը վերաբերում է միայն արտասահմանյան կինոարտադրությանը: Այսօր բացակայում են արտասահմանյան կինոարտադրությունը Հայաստանում կազմակերպելու դրույթները և դրա հետ կապված բոլոր գործառույթները: Մենք ուզում ենք կանոնակարգել և օրենքով այդ գործառույթներն օգտագործել՝ ի շահ հայաստանյան արտադրողների»,-ասաց նախարարն ու հավելեց, որ արտասահմանյան նկարահանումները Հայաստանում նաև հնարավորություն կստեղծեն հայկական ֆիլմերն արտերկրում վաճառելու համար:

Ամիրյանի խոսքով՝ «Կինոյի մասին» օրենքի մշակման ուղղությամբ վերջին մեկ տարում բազմաթիվ քննարկումներ են ունեցել և պատրաստ են նորից քննարկելու: «Սակայն կցանկանայի՝ այս տարի ավարտենք քննարկումները և հանձնենք կառավարություն, ապա՝ ԱԺ: Ուզում եմ՝ ԱԺ ուղարկվող օրենքի նախագիծը լինի գրեթե անթերի»,-նշեց նա:

«Կինոյի մասին» օրենքի նախագիծը շոշափում է կինոինդուստրիայի զարգացման խնդիրները:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան