Թուրքիայի քրդամետ կուսակցությունն ամփոփել է Փայլանի Հայաստան կատարած այցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական կայքում պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայաստան կատարած այցի մասին հաղորդագրություն է տեղադրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրության մեջ նշվում է, որ Փայլանը Հայաստանում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6–րդ համաժողովին:

Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Փայլանը, հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումներում քննարկման օրակարգում եղել են Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը և այն պայմանները, որոնցում գտնվում է այդ երկրի հայկական համայնքը, ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացը սկսելու անհրաժեշտության վրա: Նա տեղեկացրել է, որ այս հարցում պատրաստ է անել իր հասանելիք ամեն բան: Փայլանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Թուրքիայի հետ երկխոսության ցանկություն ունենալ»,- ասվում է կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին