Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում