Քաղաքականություն

Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը. Մովսես Հակոբյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Այդ մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին հարցին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց, որ ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար։ «Տարածաշրջանում մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերը մեր թշնամին է»,-ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով Արցախի անվտանգությունը չվտանգող տարածքների հանձնման մասին ՀՀ ԱԳ նախարարին վերագրվող հայտարարությանը՝ Հակոբյանն ասաց, որ ինքը չգիտի այնպիսի տարածքներ, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը: Հարցին, թե որևէ տարածքի վերադարձ ինչ հետևանք կունենա՝ Գլխավոր շտաբի պետն ասաց. «Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»։ Հարցին, արդյոք բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը կատարելու է այն հրամանը, որը կորոշի քաղաքական ղեկավարությունը։ «Ավելին ասեմ, մեզ դեռևս նոր և ավելի լավ տարածքներ են պետք, որը կերաշխավորի Արցախի անվտանգությունը»,- ընդգծեց Հակոբյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում