Միջազգային

ՄԱԿ-ը Սիրիայի կառավարությանը մեղադրում է ապրիլ ամսին քիմիական հարձակում իրականացնելու մեջ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Սիրիայի կառավարությանը մեղադրում է ապրիլ ամսին քիմիական հարձակում իրականացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը սիրիական կառավարությանը մեղադրում է 2017 թվականի ապրիլին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենք օգտագործելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է The Washington Post-ը:

Հաղորդվում է, որ ՄԱԿ-ը այդպիսի մեղադրանք ներկայացնելու համար ունի բավարար ապացույցներ: Սա առաջին անգամն է, երբ ՄԱԿ-ը զարին տեսակի քիմիական զենք օգտագործելու համար Սիրիայի հասցեին բացահայտ մեղադրանք է հնչեցնում:

2017 թվականի ապրիլի 4-ին Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա քիմիական զենքի օգտագործման հետևանքով մահացել էր առնվազն 83 մարդ, որոնց թվում նաև կանայք և երեխաներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում