«Ֆրեսկո»-ի մասնակիցները երկար կյանք են մաղթել ֆիլմերի հայաստանյան փառատոնին   

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր շարունակ արվեստասերների առօրյան հարստացրած «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի մասնակիցներին օգոստոսի 31-ին հուշանվերներ հանձնվեցին: Հանձնման արարողությունից հետո փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները լրագրողների հետ խոսեցին փառատոնի ձեռքբերումների, դերի և նշանակության մասին:

«Սա բարության փառատոն է: Այն տեսախցիկները, որոնք իմ առաջ են հիմա, հավանաբար բազմաթիվ դաժան կադրեր են ֆիքսել, իսկ այսօր դրանք բարին են նկարում, ու ես անկեղծորեն շնորհակալ եմ այս փառատոնի կազմակերպինչներին և մասնակիցներին բոլորիս նման դրական ու պայծառ օրեր նվիրելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի՝ Իսրայելից Հայաստան ժամանած մասնակից Դմիտրի Բրիկմանը:

Կանադայի ֆրանսիական հատվածից ժամանած կինոռեժիսոր Պասկալ Ժելինասի խոսքով` ինքըն ավելի քան հիսուն տարի զբաղվում է կինոարտադրությամբ և բազմաթիվ փառատոնների է մասնակցել, սակայն «Ֆրեսկո»-ն իրեն շատ-շատ է դուր եկել: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի ողջ թիմին ինձ հյուրընկալելու համար: Նրանք Հայաստան հրավիրեցին մի ծերուկի, ով քիչ բան գիտեր այս երկրի մասին: Այստեղ կարողացա գտնել այն աղբյուրը, որի զուլալ ջուրն ինձ թարմություն տվեց: Փառատոնին տեսա համերաշխություն, համագործակցելու կարողություն, միասնություն: Երկար կյանք եմ մաղթում «ֆրեսկո»-ին ու Հայաստանին»,-եզրափակեց ռեժիսորը:

Լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ ճապոնացի հայտնի լուսանկարիչ Հայատո Մացումոտոյի վարպետության դասը, ցուցադրվեց «Ճապոնիայի հակադրությունը» կինոնկարը:

Փառատոնի մեկնարկը տրվել էր օգոստոսի 25-ին Կարապի լճի տարածքում:Միջոցառումների ընթացքում անցկացվել են ֆիլմերի դիտումներ, համերգներ, հանդիպումներ կինոգործիչների հետ: Կազմակերպվել են նաև բացօթյա դիտումներ Երևանի այլ մասերում: Ցուցադրություններ և վարպետության դասեր են անցկացվել Լոռու մարզում՝ Սանահինում, Հաղպատում, Քոբայրում: Փառատոնի ընթացքում ցուցադրված բոլոր կինոնկարներն անդրադարձել են էկոլոգիական աղետների, միգրացիայի, ընտանեկան և այլ խնդիրների:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան