Միջազգային

Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկը չի ցանկանում բանակցել. Կատարի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկը չի ցանկանում բանակցել. Կատարի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանին տարածաշրջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ արաբական երկրները բանակցությունների համար բաց լինելու ոչ մի նշան ցույց չեն տալիս և ուժեղացնում են շրջափակումն իր երկրի նկատմամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars News-ը:

Նախարարը նշել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկը Կատարի շրջափակման վերաբերյալ չի ցանկանում բանակցել:

«Կատարը մնում է իր այն դիրքորոշմանը, որ այս ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն կառուցողական երկխոսության միջոցով, սակայն շրջափակող երկրները Կատարի իրականացրած ոչ մի ջանքին համարժեք պատասխան չեն տալիս», - հայտարարել է Ալ Թանին:

Լավրովի հետ հանդիպմանը նախարարը նշել է նաև, որ Կատարը ծրագրում է խթանել Ռուսաստանի հետ առևտուրը: Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում նախարար Լավրովը այցելել է նաև ԱՄԷ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում