«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը՝ SIMFEST-ի մրցանակակիր

3 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պրոդյուսերների եւ հեռուստատեսությունների SIMFEST 14-րդ միջազգային փառատոնում, որը տեղիէունեցել օգոստոսի 14-20-ին Ռումինիայի Թըրգու Մուրեշքաղաքում,ռումինռեժիսորԴիանա Դելեանուի«Պատմություններ Արմենոպոլիսից» ֆիլմն արժանացել է Եվրահանձնաժողովի ներկայացուցչության կողմից տրված վավերագրական կինոյի մրցանակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից, ֆիլմն ստեղծվել էԳեռլայիտուրիստականկենտրոնիեւ ռումինականTVR հեռուստաընկերությանմիջեւ2016 թ.սկսվածհամագործակցությամբ,որի արդյունքում նկարահանվել են երեք վավերագրական ֆիլմեր հինԱրմենոպոլիսի մասին. «Պատմություններ Արմենոպոլիսից», «Արմենոպոլիս» եւ «Ռումինիայի փոքրամասնությունների պատմությունը»։

Այս վավերագրական ֆիլմերի միջոցով հեռուստադիտողները շատ մանրամասներ եւ տեղեկություններենիմանումՏրանսիլվանիայիՍոմեշ գետի ափին գտնվող քաղաքի պատմության եւ ավանդույթների մասին: Այս կերպ Գեռլա քաղաքը հանրաճանաչ դարձավ երկրի մակարդակով: Շուտով «Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը կվերահեռարձակվիռումինական TVR 1 հեռուստատեսությամբ:

24-րոպեանոց ֆիլմն սկսվում էԳեռլայիՕսվենցիմիտեղահանությունըվերապրած վերջինհրեա բնակիչԶոլտան Բլումի պատմությամբ։ 90-ամյաԲլումըըմբռնումով եւ իմաստավորելով պատմում է այն տրավմատիկ եւ ողբերգական պահերի մասին, որ ինքն ապրել է.«Ես չեմ դատապարտում որեւէ մեկին: Կային մարդիկ, ովքեր մեզ անիծեցին, բայց կային նաեւ նրանք, ովքեր մեզ օգնեցին: Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ վտանգ կա, որ նորից նույնը տեղի կունենա: Ներեք, բայց մի մոռացեք»։

Այնուհետեւ ֆիլմն անդրադառնում է Գեռլայի հայերի պատմությանը:Արմենոպոլիսը կամ Գեռլան Ռումինիայի միակ քաղաքն է, որը կառուցվել է 18-րդ դարի սկզբում,Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերիկողմից ՝ ըստ նախապես սահմանված պլանի,եւԱվստրիական արքունիքի կողմից ստացել «Թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Մինչեւ այսօր պահպանվել են բարոկկո ոճիշինությունները:

Հայերը հպարտությամբ են խոսում այն ժամանակներիմասին, երբ պարտքովփող էին տալիս ավստրիականկայսրերին:

Գեռլայի հայ համայնքի ղեկավարՅոան Էստեգարըպատմում է, թե ինչպեսՖրանցԱռաջինկայսրը,որպես երախտագիտության նշան,արքունիքում հյուրնկալած Գեռլայի մեծահարուստ հայերին էնվիրումՌուբենսի«Խաչից իջեցումը»կտավը, որն այսօր զարդարում էԳեռլայի հայ կաթոլիկ տաճարը:Գեռլան կամ Արմենոպոլիսը մնում էհայ փոքրամասնության մոռացված մայրաքաղաքը:

Հայերեն

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին