Միջազգային

«Սիրիական ժողովրդավարական ուժերը» ԻՊ ահաբեկիչների ձեռքից 2 հայ ընտանիք են փրկել

1 րոպեի ընթերցում

«Սիրիական ժողովրդավարական ուժերը» ԻՊ ահաբեկիչների ձեռքից 2 հայ ընտանիք են փրկել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Aranews-ի փոխանցմամբ` փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:

Փրկվածներից հայազգի Սավս Քարաբջյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար ստիպել են դեմքները բացել:

Հայ կանանցից մյուսը` Քարադիժ Քարադժյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

«Կարծես այսօր մենք նորից ենք ծնվել»,- Aranews-ի հետ զրույցում նշել է նա:

ԻՊ կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մի մասը տեղափոխվել է քրդերի հսկողության տակ գտնվող Հասեքե, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում