1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում օձ է վնասազերծվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հուլիսի 24-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան բակից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: