Քաղաքականություն

Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 24-ին ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը կարևորեց դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում և ի նշանավորումն նրա արժեքավոր ավանդի՝ Եժի Նովակովսկուն պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։

Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց իր գործունեության բարձր գնահատանքի և իր առաքելության ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում