Հասարակական

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ-ում կայանալիք Միջազգային բանակային խաղերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ-ում կայանալիք Միջազգային բանակային խաղերին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 22 պետություններից ավելի քան 1200 զինծառայողներ են ժամանել Ռուսաստան մասնակցելու Միջազգային բանակային խաղերի մրցումներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Միջազգային բանակային խաղեր-2017-ի մրցումներին մասնակցելու համար արդեն Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանել 22 պետությունների թիմերի 1238 ներկայացուցիչներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ արդեն խաղերում ելույթի պատրաստվելուն են ձեռնամուխ եղել Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Զիմբամբվեի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուգանդայի, Ուզբեկստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը:

Միջազգային բանակային խաղերն այս տարի տեղի կունենան հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 12-ը Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի զորավարժարաններում անընդհատ մրցումների 14 օրվա ընթացքում: Մեկնարկներին մասնակցությունը հավաստել են 28 երկրների թիմեր եւ դիտորդներ յոթ պետություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում