Քաղաքականություն

Կառավարությունը կքննարկի Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համաձայնագրի վավերացման հարցը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը կքննարկի Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համաձայնագրի վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կքննարկի 2016 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի վավերացումից հետո այն կներկայացվի Ազգային ժողով: Արդյունքում կապահովվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում