«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մասին պատմող ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» կարճամետրաժ կինոնկարում ներկայացված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայությունը: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսորը:

«Հեքեքյանի փայլուն երգչախմբի, մեր ապագայի մասին է կինոն և շատ թանկ է ինձ համար, քանի որ լույս սփռող մեր փոքրիկները, երիտասարդները մեծ գործ են անում դրսում` ներկայացնելով հայ մշակույթը: Ժապավենում շատ լույս կա. ուզում եմ` այն շատ մարդ դիտի, քանի որ բացասականը մեր շրջապատում շատ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հրանտ Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքը ներկա է գտնվել երգչախմբի՝ Տոկիոյում կայացած համերգին ու տեսել, թե ինչ ջերմ ու բարի ընդունելության է արժանանում այն:

Ֆինանսական միջոցների սղության պատճառով ռեժիսորը հնարավորություն չի ունեցել երգչախմբի հետ մեկնել շրջագայության: Միայն օպերատորն է խմբի հետ շրջել ու նկարահանել լավագույն պահերը, որոնք վերածվել են գեղեցիկ, պայծառ ու լուսավոր կարճամետրաժ ֆիլմի:

Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայության մասին: Զետեղված են հայկական և արևմտյան մշակույթների երգեցողության գոհարների բարձրորակ կատարումների և հանդիսատեսի սրտաբաց ընդունելության հատվածներ: Խոսքը մարդկային բարեսրտության և բարձր արվեստին նվիրված միասնական երգչախմբի մասին է, որի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան