ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն այլընտրանք չունեն. Էդվարդ Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի սադրանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվո՞ւմ է: «Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե ամենաբարձր մակարդակով, թե նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմանը հաջորդած` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծեց, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են: «Բայց մինչև այդ արձագանքը մենք խոսել էինք թե եռանախագահների, թե Անջեյ Կասպշիկի հետ»,- ընդգծեց Նալբանդյանը:

Ադրբեջանական կողմը սկսել է շահարկել 2-ամյա երեխայի մահը: «Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե նախարարության մամուլի խոսնակի, թե արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին»,- եզրափակեց Նալբանդյանը:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան