ԴիջիԹեքին Ucom-ը և PicsArt-ը խոսել են Հայաստանում արհեստական բանականության զարգացման խիստ անհրաժեշտության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական՝ 10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում հունիսի 9-10 կայացած հայկական Ucom և PicsArt ընկերությունները կլոր-սեղան քննարկում նախաձեռնեցին «Արհեստական բանականության զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում» թեմայով։ Ծավալված զրույցի ընթացքում մասնակիցներն անդրադարձան համաշխարհային ամենաթրենդային թեմային այն տեսանկյունից, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը դեռևս սաղմնային վիճակում է։ Մտքեր հնչեցին, որ ոլորտի մասնագետներ նախապատրաստող ԲՈՒՀ-երում մեքենայական ուսուցմանը զուգընթաց անհրաժեշտ է անպայման հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր ոչ միայն ունակ են տեսական գիտելիքներ փոխանցել, այլև նպաստել ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Ucom-ի հետ համատեղ կիսվեցինք PicsArt-ի փորձով: PicsArt-ն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում արդեն մեծ փորձ է ձեռք բերել: Հանդիպման շրջանակում քննարկեցինք, թե ինչպես զարգացնել եւ Հայաստանը մրցունակ դարձնել այս ոլորտում, ինչպիսի կադրեր ապահովել եւ ինչ թրեյինգներ ու ուսուցողական միջոցառումներ իրականացել», - նշեց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական եւ գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:

Կրթական բացն այս պահին յուրաքանչյուր ընկերություն իր ձևով է լրացնում։ Ucom-ը և PicsArt-ը համատեղ դասընթացներ են իրականացնում, որոնց ընդհանուր տևողությունը 5 ամիս է։ 600 հայտից ընտրված 30 մասնակիցները հիմնականում միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, գիտությունների թեկնածուներ են, ում բախտ է վիճակվել ուսանելու արտասահմանյան ԲՈՒՀ-երում կրթություն ստացած մասնագետների մոտ։ Վերջիններիս շարքում ընդգրկված են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած մասնագետներ, Google ընկերությունում աշխատած անձինք, Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող ինժեներներ և այլն։ Ինտենսիվ դասընթացի ավարտին մնացել է 3 ամիս։

«Ucom-ում դեռ տարիներ առաջ ենք հասկացել, որ նորագույն տեխնոլոգիաների առաջխաղացման ու նորարարական պրոդուկտների ստեղծման համար մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ում դեռ դպրոցական տարիքից սովորեցրել են մտածել և վերլուծել, ստեղծել ու կերտել, այլ ոչ սպառել։ Այդ նպատակով է, որ 5-րդ դասարանից սկսած մեծապես աջակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սաների կրթական գործընթացին։ Ինժեներական մտածողությամբ երեխաներն են, որ ունակ կլինեն ընկալելու թվային դարաշրջանի մարտահրավերներն ու անդադար կրթվելու արդյունքում կդառնան այնպիսի մասնագետներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Ucom-ի և PicsArt-ի նման հայկական ընկերություններին», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Քննարկման ավարտին մասնակիցները դեռ շարունակում էին մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հնարավոր բիզնես նախագծերի շուրջ։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում