Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը նորովի մատուցեցին հին հայկական երգերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգիչ, դերասան, շոումեն Արամ MP3-ի և երգչուհի Իվետա Մուկուչյանի «Դաշտերով» նախագծի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 10-ին «Ոստան By Tsirani» ռեստորանային համալիրում:

«Ե՛վ Արամին, և՛ Իվետային շատ լավ եմ վերաբերվում, քանի որ նրանք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում փայլուն ելույթներ ունեցան: Կարծում եմ, որ նրանց ձայնային տվյալներով, արտիստիկ կարողություններով հայկական ժողովրդական երգերի նորովի մեկնաբանությունը կարող է երիտասարդությանն առավել հետաքրքրել: Երբ նման նախագծեր են իրականացվում շնորհալի, տաղանդավոր երգիչների կողմից, դրանք դատապարտվում են հաջողության»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Արամի խոսքով՝ նախագծի շնորհիվ հնարավոր է ժողովրդական գեղեցիկ երգերը նոր հնչողությամբ, նոր շնչով ներկայացնել հանրության լայն շրջանակին: «Դրանք կարող են հնչել դիսկոտեկներում ու հաճելի ժամանց ապահովել երիտասարդների, նաև ավելի տարեց սերնդի ներկայացուցիչների համար: Հուսամ՝ երկրպագուները կհավանեն դրանք»,-ասաց երգիչր:

«Սիրով ենք աշխատել յուրաքանչյուր երգի ձևավորման վրա: Դրանք դեռ հասանելի չեն համացանցում, սակայն կհնչեն ռադիոյով, հետագայում գուցե նաև ձայնասկավառակ թողարկենք, կլինեն նաև տեսահոլովակներ: Հեռանկարում նոր երգերի էլ կանդրադառնանք»,-ընդգծեց Իվետա Մուկուչյանը:

«Դաշտերով» նախագծի շուրջ աշխատել են Լևոն, Լիլիթ Նավասարդյանները, Ռուդիկ Տեր-Գալստյանը, Վազգեն Պողոսյանը, DJ Սերժոն և այլք:

Երեկոյին Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը կատարեցին Ղափամա, Գութան, Քամին զանա, Ծիրանի ծառ և այլ հայտնի հայկական ժողովրդական երգեր: Նրանք իրենց ելույթներով մեծ բավականություն պատճառեցին ներկաներին:

Միջոցառմանը ներկա էին հաղորդավարներ, դիզայներներ և երգիչներ:

Հայկական շոու բիզնեսի երկու ինքնատիպ երիտասարդ երգիչները վաղուց են համագործակցում երաժշտական ասպարեզում: Ամիսներ առաջ նրանք երաժշտասերներին ներկայացրին «Դաշտերով» երգը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը DJ Սերժոն է, իսկ խոսքերը գրել է երգահան Ավետ Բարսեղյանը:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը