Հասարակական

Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտու երկրաշարժը Հայաստանում զգացել են 2-5 բալ ուժգնությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտու երկրաշարժը Հայաստանում զգացել են 2-5 բալ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 41.370և արևելյան երկայնության 45.760աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի Դիլիջան քաղաքներում 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ քաղաքներում 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս քաղաքներում 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան քաղաքներում 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում