Հայկական ռազմական օբյեկտներ ոչնչացնելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը կեղծ է. ՊԲ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունել որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:

Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:

Հայերեն English Русский