Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հյուրին դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Շանսոնյեն ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, ինպես նաև հանրահայտ երգչին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացմանը։

Լեգենդար ֆրանսահային նվիրեցին ի պատիվ նրան գրված բանաստեղծություն և Էյֆելյան աշտարակը հիշեցնող մոմ։

«Ցավոք, հայերեն չեմ կարողանում կարդալ, բայց ինձ համար կկարդան։ Շատ շնորհակալ եմ»,-ասաց Ազնավուրը։

Մայիսի 28-ին տեղի կունենա «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխությունը, իսկ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի նաև աշխարհահռչակ շանսոնյեն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում